«Ֆիորենտինան» հաստատել է Մարիո Գոմեսի հանդեպ հետաքրքրությունը

«Ֆիորենտինան» հաստատել է Մարիո Գոմեսի հանդեպ հետաքրքրությունը

«Ֆիորենտինայի» գլխավոր տնօրեն Սանդրո Մենկուչին հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսի ծառայություններով:

-Անկասկած, Մարիո Գոմեսը’ այն ֆուտբոլիստներից մեկն է, որոնցով մենք հետաքրքրվում ենք,- ասել է Մենկուչին:

Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ գերմանացի ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է տեղափոխվել «մանուշակների» կազմ ու ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում