Պարեյրա. Ժամանակն է վերջ դնել Իսպանիայի դարաշրջանին

Պարեյրա. Ժամանակն է վերջ դնել Իսպանիայի դարաշրջանին

Բրազիլիայի հավաքականի տեխնիկական տնօրեն Կառլոս Ալբերտո Պարեյրան իր հայրենակիցներից հաղթանակի ակնկալիք ունի Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ’ Իսպանիայի հետ մրցավեճում:

-Ժամանակն է վերջ դնել իսպանացիների դարաշրջանին: Ես հանդիպել եմ Սկոլարիի հետ, ու նա չի պատրաստվում փոխել մեր մարտավարությունը:

Բրազիլիան խաղում է տանը, ուստի մենք պետք է վերցնենք նախաձեռնությունը հենց առաջին րոպեից ու այն չզիջենք մրցակցին: Իհարկե, սա այն խաղն է, որին բոլորը սպասում էին, սակայն երկրպագուները կնախընտրեին’ թիմը հանդիպեր ավելի թույլ մրցակցի: Միևնույն ժամանակ, բրազիլացիները հիանալի մարզավիճակում են,- ասել է Պարեյրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում