Տորրես. Մենք ապացուցելու ոչինչ չունենք
30/06/2013 13:23

Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը կարծում է, որ իր թիմը երկրպագուներին ապացուցելու ոչինչ չունի, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
«Չելսիի» ֆուտբոլիստն այս ոգով խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի’ Բրազիլիայի հետ հանդիպումից առաջ:
-Այս խաղում մենք կորցնելու ավելի շատ բան ունենք, քան մրցակիցը: Ի վերջո, մենք բոլոր թիմերի համար հաղթանակի խթան ենք հանդիսանում: Մեզ համար Բրազիլիայի հավաքականը հանդիպման ֆավորիտն է: Նրանք ունեն հաղթելու բոլոր նախադրյալները. խաղում են սեփական հարկի տակ, իրենց երկրպագուների աչքի առջև ու երազում են հաղթանակի մասին: Մենք մարդկանց ապացուցելու ոչինչ չունենք: Պարզապես ցանկանում ենք շարունակել հաղթական շարքը,- ասել է Տորրեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում