Ալվես. Իսպանիայի հետ խաղում ընկերությունը կմղվի երկրորդ պլան
30/06/2013 13:30

Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը նշել է, որ ինքն ու իր խաղընկերները շատ լրջորեն են տրամադրված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության’ Իսպանիայի հետ եզրափակիչ մրցավեճում:
-Մենք խաղում ենք սեփական հարկի տակ ու պետք է ապացուցենք, որ Բրազիլիան ուժեղ է: Խաղից առաջ ես Անդրես Ինյեստայի հետ փոխանակվել եմ SMS-հաղորդագրություններով, ու մենք իրար հաջողություն մաղթեցինք: Սակայն այսպիսի հակամարտություններում ընկերությունը մղվում է երկրորդ պլան,- ասել է Ալվեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում