Լյորենտեն վաղը կմիանա «Յուվենտուսին»
30/06/2013 14:05

Նմանատիպ
«Յուվենտուսի» նորեկ Ֆերնանդո Լյորենտեն արդեն երկուշաբթի կժամանի թուրինյան ակումբի մարզաբազա:
«Բյանկոներին» 28-ամյա հարձակվողի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու մասին հայտարարել էր դեռ հունվարին, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Ֆերնանդոն վաղը կժամանի Թուրին ու ակումբի մարզաբազայում բժշկական հետազոտություն կանցնի:
Հուլիսի 2-ին իսպանացի ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի որպես Իտալիայի գործող չեմպիոնի խաղացող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում