Չավի. Երբեք չեմ ուղղորդել դել Բոսկեին, թե ում դուրս բերի դաշտ

Չավի. Երբեք չեմ ուղղորդել դել Բոսկեին, թե ում դուրս բերի դաշտ

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին հերքել է գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի հետ տարաձայնություններ ունենալու մասին լուրերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը գոհ չէ իսպանացի մասնագետի’ հավաքականում վերջին ժամանակներս հաճախ կիրառվող ռոտացիայից:

-Ես երբեք չեմ փորձել ուղղորդել մարզչին, թե երբ ես պետք է խաղամ: Երբեք չեմ արել ու չեմ անի դա: Այստեղ բոլորն էլ ունեն իրենց ձայնը, ու ոչ ոք իրեն մյուսից բարձր չի դասում:

Մենք միշտ էլ զրուցում ենք մարզչի հետ թիմի խաղի բարելավման թեմայով, սակայն ոչ այն, թե ում նա պետք է դաշտ դուրս բերի: Այդ առիթով խոսք անգամ չի գնացել,- ասել է Չավին Cuatro հեռուստաընկերության եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում