«Ռեալը» պահանջում է «Արսենալից» 30 մլն. եվրո
30/06/2013 15:51

Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կտեղափոխվի «Արսենալ» 30 մլն. եվրոյից ոչ պակաս գումարի դեպքում:
Միայն այդքան փոխհատուցում ստանալուց հետո մադրիդյան ակումբը կհամաձայնի բաց թողնել Արգենտինայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Marca-ն:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ լոնդոնյան ակումբը անհատական պայմանագրի շուրջ համաձայնության է եկել Իգուաինի հետ, ու վերջինս կնքելու է չորս տարվա պայմանագիր’ շաբաթական 130 հազար ֆունտ աշխատավարձով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում