Նեյմար. Իսպանիային հաղթելու մեջ անհնարին բան չկա
01/07/2013 11:19

Նմանատիպ
Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. լավագույն ֆուտբոլիստ, Բրազիլիայի հարձակվող Նեյմարը խոսել է 3:0 հաշվով Իսպանիային հաղթելու մասին.
-Հիանալի խաղաց մեր թիմն այսօր: Անգամ սպասվածից էլ ավելի լավ: Այս օրը մեզ շատ երջանիկ դարձրեց:
Սակայն մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցում, թե ինչ ենք արել, թե որքան կարևոր է հաղթանակը: Սպասում էինք այս հաջողությանը: Յուրաքանչյուրը ցանկանում էր այս յուրահատուկ խաղում իր կարողությունները ցույց տալ: Խաղ, որ տեղի ունեցավ աշխարհի լավագույն թիմի հետ: Այո, մենք երջանիկ ենք:
Մենք երազում էինք հաղթանակի մասին: Ինչպես երևաց, Իսպանիային հաղթելու մեջ անհնարին բան չկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում