Ռիբերի. Գվարդիոլան տարբերվում է Հայնկեսից

Ռիբերի. Գվարդիոլան տարբերվում է Հայնկեսից

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին զուգահեռներ է անցկացրել թիմի հին ու նոր գլխավոր մարզչիների’ Յուպ Հայնկեսի ու Պեպ Գվարդիոլայի միջև, հաղորդում է գերմանական մամուլը:

-Գվարդիոլան’ լավ մասնագետ է: Նա բավականին տարբերվում է Հայնկեսից: Տարբեր մարզումներ, վարժություններ ու աշխատելաոճ: Գվարդիոլան շատ է խոսում խաղացողների հետ ու միշտ դրական մթնոլորտ է ստեղծում: Նա նպատակ ունի բարելավվել թիմի խաղը, ինչը շատ լավ է,- ասել է Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում