Ռունիի ու Մոյեսի հանդիպումը կկայանա վաղը
01/07/2013 13:47

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը թիմի հարձակվող Ուեյն Ռունիի ու նրա ներկայացուցիչների հետ հանդիպում կունենա վաղը’ երեքշաբթի օրը, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ թերթի տեղեկությունների’ շոտլանդացի 50-ամյա մասնագետը, ով այսօր պաշտոնապես աշխատանքի է անցել մանչեսթերյան ակումբում, կփորձի 27-ամյա ֆուտբոլիստին համոզել մնալ թիմում:
Անձամբ Ռունին պատրաստվում է հեռանալ Մանչեսթերից, իսկ ամենամեծ հետաքրքրությունը նրա նկատմամբ ցուցաբերում են «Արսենալն» ու «Չելսին»: Իր հերթին, ակումբի ղեկավարությունը բաց կթողնի անգլիացի ֆուտբոլիստին, եթե առաջարկվի 35 մլն. ֆունտից ոչ պակաս գումար:
Հիշեցնենք’ Ռունիի գնմանը հավակնում են նաև «Ռեալն» ու «ՊՍԺ»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում