«Միլան». վաճառել Ռոբինյոյին, գնել Հոնդային
01/07/2013 14:04

Նմանատիպ
«Միլանը» պետք է վաճառի հարձակվող Ռոբինյոյին, որպեսզի կարողանա իրականացնել «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի տրանսֆերը:
Հիշեցնենք’ Corriere dello Sport-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «ռոսսոներին» համաձայնության է եկել ճապոնացի ֆուտբոլիստի հետ: 27-ամյա խաղացողը պետք է կնքեր չորս տարվա պայմանագիր’ տարեկան 2,5 մլն. եվրո աշխատավարձով:
Սակայն որպեսզի միլանցիները կարողանան վճարել Հոնդայի տրանսֆերի համար պահանջվող գումարը, պետք է Ռոբինյոյին վաճառեն «Սանտոսին»: Փոխնախագահ Ադրիանո Գալիանին հավատում է գործարքի հաջողությանը. իտալացիները բրազիլացու վաճառքից նախատեսում են ստանալ 8 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում