«Ռեալը» պատրաստ է Կարանկային բաց թողնել այլ ակումբ
01/07/2013 14:20
Կարդացեք նաև
«Ռեալի» ղեկավարությունը հաջողություններ է մաղթել Այտոր Կարանկային, ով թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնականն էր, հաղորդում է Marca-ն:
«Արքայական» ակումբի ղեկավարությունը նրան առաջարկել էր գլխավորել երիտասարդական կազմը, սակայն Կարանկան համարել է, որ դա իր համար հետընթաց կլինի: Այդպիսով, մադրիդցիները չեն խոչընդոտի մասնագետի’ այլ ակումբում աշխատանքնի անցնելուն:
Հիշեցնենք’ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կառլո Անչելոտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում