Անելկան կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա
01/07/2013 14:28

Նմանատիպ
«Վեստ Բրոմվիչը» դիտարկում է Նիկոլյա Անելկային ձեռք բերելու հնարավորությունը, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում:
34-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Սթիվ Կլարկը, ով լավ է ճանաչում խաղացողին’ «Չելսիում» համատեղ աշխատանքից, հաղորդում է Birmingham Mail-ը:
Հիշեցնենք’ Անելկան այս պահին ունի ազատ գործակալի կարգավիճակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում