Սկսվում է պայքարը օլիմպիական ուղեգրերի համար

Սկսվում է պայքարը օլիմպիական ուղեգրերի համար

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հուլիսի 2–ին Մեքսիկայի Լալոմա քաղաք է գործուղելու թաեքվոնդոյի մեր առաջատար վարպետ, Լոնդոնի օլիմպիական խաղերի հինգերորդ մրցանակակիր Արման Երեմյանին /80 կգ/ և մարզիչ Վարդան Վարդանյանին: Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, նրանք 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ծովի մակերևույթից 2 հազար 200 մետր բարձրության վրա գտնվող Լալոմայում, ուր արդեն ժամանել են շուրջ 50 երկրների պատվիրակներ: Համատեղ մարզումներից հետո մերոնք կմեկնեն Պուեբլո քաղաք, մասնակցելու հուլիսի 15–ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Այնտեղ նրանք կմիանան Գևորգ Դանիելյանի գլխավորած Հայաստանի հավաքականին:

Հարկ է նշել, որ աշխարհի առաջնության մասնակիցները խաղարկվող մեդալներից բացի, կպայքարեն օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում