Օսկար. «Չելսին» նոր մրցաշրջանում կարող է շատ տիտղոսներ նվաճել
01/07/2013 15:15

Նմանատիպ
«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը ամփոփել է լոնդոնցիների կազմում իր առաջին մրցաշրջանը ու ընդգծել, որ նոր մրցաշրջանում թիմը, որտեղ վերադարձել է Ժոզե Մոուրինյոն, կարող է ավելի ուժեղ դառնալ:
-Կարծում եմ’ «Չելսիում» շատ մեծ աշխատանք է կատարվում: Սա իմ առաջին մրցաշրջանն էր Եվրոպայում, բայց ես թիմում ամենից շատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստներից եմ: Ես խաղացել եմ գրեթե բոլոր հանդիպումներում. վատ չէ առաջին մրցաշրջանի համար, այդպես չէ՞:
Իմ գլխավոր նպատակը’ անհատական ու թիմային խաղը բարելավվելն է: Եթե ես, ինչպես և իմ խաղընկերները, ավելի լավ խաղամ նոր մրցաշրջանում, ապա «Չելսին» կարող է շատ տիտղոսներ նվաճել,- ասել է Օսկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում