Բոյան Կրկիչին ցանկանում են գնել իսպանական երեք ակումբներ

Բոյան Կրկիչին ցանկանում են գնել իսպանական երեք ակումբներ

Հարձակվող Բոյան Կրկիչը, ով այդպես էլ մշտական հիմունքներով պայմանագիր չկնքեց «Միլանի» հետ, կարող է վերադառնալ Իսպանիա:

Ըստ Estadio Deportivo-ի տեղեկությունների’ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, որի իրավունքները պատկանում են «Բարսելոնային», հետաքրքրված են «Մալագան», «Բետիսը» ու Մադրիդի «Ատլետիկոն»: Տեղեկացվում է, որ խոսքը գնում է տրանսֆերի ամբողջական գնման մասին, այլ ոչ թե վարձավճարի: Բոյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն. եվրո:

Կրկիչը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Միլանում»: Նա «ռոսսոներիի» մարզաշապիկով խաղադաշտ դուրս եկավ 27 անգամ ու դարձավ 3 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում