Այսօր իրենց 37-ամյակն են նշում վան Նիստելռոյն ու Կլյույվերտը
01/07/2013 15:44

Նմանատիպ
Մեծագույն ֆուտբոլիստներից երկուսն այսօր նշում են իրենց 37-րդ տարեդարձը:
Խոսքը հոլանդացի երկու հարձակվողների մասին է, ովքեր արդեն ավարտել են իրենց կարիերան’ Ռուդ վան Նիստելռոյն ու Պատրիկ Կլյույվերտը: Ռմբարկուները ծնվել են նույն’ 1976 թվականին, իսկ այսօր նշում են իրենց 37-ամյակը:
Ընդգծենք, որ Կլյույվետը, ով իր լավագույն տարիներն անցկացրել է «Բարսելոնայում», մինչ այժմ համարվում է Հոլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն’ 79 խաղում խփած 40 գնդակով: Վան Նիստելռոյը ռմբարկուների ցուցակում երրորդն է’ 70 հանդիպում, 35 գոլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում