«Բուֆֆոնը կարող է խաղալ մինչև 40 տարեկան»
01/07/2013 19:59

Նմանատիպ
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան հավատում է, որ 35-ամյա Ջիջին կարող է դեռ երկար տարիներ խաղալ: Radio Sportiva-ի եթերում Մարտինան ասել է.
-Ջիջին առանց խնդիրների կարող է խաղալ մինչև 40 տարեկան: Նա կարող է խաղալ անգամ Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ: Նա չեմպիոն է և աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը:
Իսպանիայի հետ խաղում 11 մետրանոցների ժամանակ պարզապես բախտը չբերեց. դրանք հնարավոր չէր հետ մղել: Դարպասապահին երբեք չի կարելի գնահատել 11 մետրանոց հարվածներից ելնելով, չէ՞ հարձակվողներն այս պարագայում միշտ առավելություն են ունենում:
Կոնֆեդերացիաների գավաթը ցույց տվել, որ իտալական ֆուտբոլը կրկին բարձր մակարդակի վրա է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում