Գյոտցե. «Բավարիա» տեղափոխությունս մեկ քայլ առաջ է
01/07/2013 22:30

Նմանատիպ
«Բավարիայի» նորեկ Մարիո Գյոտցեն իր առաջին հարցազրույցն է տվել մյունխենյան ակումբի պաշտոնական կայքին:
-Ես «Բավարիայի» առաջարկն ընդունել եմ առանց մտածելու: Այս տեղափոխությունն իմ կարիերայում մեկ քայլ առաջ է: Մեծ ուրախությամբ եմ ընդունել նման մարտահրավերը:
Իսկ Գվարդիոլան հիանալի մարզիչ է, որի խաղային փիլիսոփայությունն ինձ մոտ է: Նա թիմին նոր տիտղոսների կհասցնի,-ասել է Գյոտցեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում