Ուիլշերը ցանկանում է «Արսենալում» տեսնել Ռունիին
01/07/2013 22:58

Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է համալրել «զինագործների» կազմը:
-Հիանալի կլինի, եթե այդ տրանսֆերն իրականանա: Ռունին այն խաղացողներից է, ովքեր ի զորու են տիտղոսներ նվաճել: Նման ֆուտբոլիստի միայն անունը մեր հայտացուցակում կարող է մրցակիցների մոտ վախ առաջացնել: Ռունիի հետ մենք կարող ենք ավելիին հասնել,-ասել է Ուիլշերը:
Հավելենք` Ուեյն Ռունիի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 65 մլն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում