Օզբիլիս. Երկրորդ հարվածս շատ ավելի լավ ստացվեց (տեսանյութ)

Օզբիլիս. Երկրորդ հարվածս շատ ավելի լավ ստացվեց (տեսանյութ)

Երեկ Ավստրիայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Կուբանը» 3:2 հաշվով հաղթանակ է տոնել «Կարպատների» նկատմամբ: Խաղի ելքը վճռել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն, ով պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:

-Արազ, դժվա՞ր խաղ ստացվեց։

– Այո, դժվար և հետաքրքիր։ Մենք երկու անգամ ետ էինք մնում հաշվի մեջ, բայց խաղում էինք հատուկ տրամադրվածությամբ, և ես այնպիսի զգացողություն ունեի, որ մենք հաստատ խփելու ենք մեր գոլերը։ «Կարպատները» համառ խաղ էր ցուցադրում, բայց  մենք ևս ձեռքներս ծալած չէինք։ Ըստ էության, հավաքների ժամանակ ոչ մեկի համար էլ հեշտ չէ, երբ թիմերը հանդես են գալիս ծանրաբեռնվածությամբ։

Հաղթանակի համար անհրաժեշտ է գործածել նաև մյուս որակները, ինչ-որ տեղ, անսպասելի խաղ ցուցադրել՝ անհատական վարպետության հաշվին, ինչ-որ տեղ ինքնատիպ ձևով խաղարկել ստանդարտը…

– Իսկ կարելի է նաև, ինչպես պարզվեց, նաև չխաղարկել…

– Այո։ Ինձ բավականացրեցին երկու փորձերը։ Սկզբից նկատեցի, որ դարպասապահը դուրս է եկել դարպասից, և խփեցի մինչև սուլիչի ձայնը։ Ինձ թվաց, թե մրցավարը չի նախազգուշացրել, որ տուգանայինը պետք է իրացնել միայն նրա սուլիչի ազդարարումից հետո։ Արդյունքում, դեղին քարտ ստացա։ Իսկ հետո, հարմարեցրի նշանակետն ու երկրորդ անգամ արդեն հարվածս շատ ավելի լավ ստացվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում