Մարսելո. «Ռեալն» իմ տունն է. ես այստեղ շատ երջանիկ եմ
02/07/2013 15:13

Նմանատիպ
Իսպանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել: Այդ մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստն` ընդգծելով, որ «Արքայական» ակումբն իր տունն է:
-Վերջին մրցաշրջանը հաջող չստացվեց: Ես ինքս այս պահին ամենալավ մարզավիճակում չեմ: Մտադիր եմ լավ հանգստանալ և կրկին օգնել «Ռեալին»:
Միշտ էլ թիմիս համար առավելագույն ուժերս եմ ներդնում: Կրկին պայքարելու ենք տիտղոսների համար: «Ռեալն» իմ տուն է. այստեղ ես երջանիկ եմ,-ասել է բրազիլացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում