Օբի Միկելը չի բացառել` կարող է հեռանալ «Չելսիից»

Օբի Միկելը չի բացառել` կարող է հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» կիսապաշտպանը խոստովանել է, որ մտածում է այլ ակումբ տեղափոխվելու մասին: Հաղորդում է Sky Sports-ը:

Նշենք, որ օրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն` ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Գալաթասարայ», սակայն և «Չելսին», և Օբի Միկելը ժխտեցին այդ լուրերը:

-Ես «Չելսիի» հետ չորսամյա պայմանագիր ունեմ, սակայն ֆուտբոլում ոչինչ չես կարող կանխատեսել: Մի գեղեցիկ օր դուք այս ակումբում եք, իսկ հաջորդ օրը` մեկ ուրիշում,-ասել է Միկելը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում