«Բավարիան» Գոմեսի տրանսֆերի հետ կապված առաջարկներ չի ստացել

«Բավարիան» Գոմեսի տրանսֆերի հետ կապված առաջարկներ չի ստացել

Թեպետ մամուլում լայնորեն շրջանառվում են Մարիո Գոմեսի` մյունխենյան ակումբը լքելու մասին լուրերը, «Բավարիայի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ պաշտոնական որևէ առաջարկ չեն ստացել:

-Այս պահին «Բավարիան» ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել Մարիո Գոմեսի տրանսֆերային իրավունքները գնելու հետ կապված,-հայտարարել է ակումբի սպորտային տնօրեն Մատիաս Զամմերը:

Զամմերը նաև նշել է` եթե առաջիկայում ևս առաջարկներ չլինեն, Գոմեսը կշարունակի թիմակիցների հետ կանոնավոր մարզումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում