«Զենիթը» պայքարում է Վուչինիչի համար

«Զենիթը» պայքարում է Վուչինիչի համար

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Միրկո Վուչինիչի ծառայություններով, պնդում է Tuttosport պարբերականը: Ըստ աղբյուրի’ ռուսական ակումբը պատրաստ է չեռնոգորացի խաղացողի համար վճարել 9 մլն. եվրո: Պաշտոնական տեղեկատվություն այս առիթով դեռևս չկա:

Վուչինիչը Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման, որոնցից 24-ը’ մեկնարկային կազմում, և դարձել 10 գոլի, 6 արդյունավետ փոխանցման ու 4 դեղին քարտի հեղինակ:

Transfermarkt մասնագիտացված ինտերնետ-պորտալը 29-ամյա Վուչինիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 21,5 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում