«Շախտյորն» առանց Մխիթարյանի մեկնել է Մոսկվա

«Շախտյորն» առանց Մխիթարյանի մեկնել է Մոսկվա

Դոնեցկի «Շախտյորի» պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: Վաղը’ հուլիսի 3-ին, «հանքափորները» «Միավորված» մրցաշարի շրջանակներում հանդիպում կանցկացնեն տեղի «Սպարտակի» հետ:

Այդ խաղին նախապատրաստվելու համար գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն թիմի հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ. Անդրեյ Պյատով, Անտոն Կանիբոլոցկի

Պաշտպաններ. Ալեքսանդր Կուչեր, Վյաչեսլավ Շևչուկ, Վասիլի Կոբին, Դմիտրի Չիգրինսկի, Դարիո Սռնա, Յարոսլավ Ռակիցկի, Ալեքսանդր Վոլովիկ, Իսմաիլի

Կիսապաշտպաններ. Թոմաս Հյուբշման, Տարաս Ստեպանենկո, Դուգլաս Կոստա, Դմիտրի Գրեչիշկին, Թայսոն, Վելինգտոն, Ֆրեդ, Վալերի Գրիշին, Սերգեյ Բոլբատ

Հարձակվողներ. Մայկոն, Լուիս Ադրիանո:

Ինչպես պարզ է դառնում, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէ հայտացուցակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում