Ժուլիո Սեզարը «Բարսելոնայի» նշանառության տակ է

Ժուլիո Սեզարը «Բարսելոնայի» նշանառության տակ է

«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարի ծառայություններով հետաքրքված է կատալոնական «Բարսելոնան»:

Իսպանիայի չեմպիոնը Բրազիլիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը կդիտարկի այն դեպքում, եթե ձախողվի կատալոնական ակումբ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր-Շտեգենի տեղափոխությունը, հաղորդում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի’ Սեզարին հնարավոր է գնել 3 մլն. եվրոյի դիմաց:

Ավելի վաղ հայտնի էր, որ բրազիլացի դարպասապահի տրանսֆերին հավակնում են նաև «Արսենալը», «Միլանը», «Ռոման» ու «Ֆիորենտինան»: Հիշեցնենք’ «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հաջորդ տարվա ամռանը հեռանալու է ակումբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում