«Ռեալը» պատրաստ է Կոենտրաուին ու Գարային ներգրավվել Մատիչի տրանսֆերի մեջ
02/07/2013 20:14

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է պայքարել «Բենֆիկայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերի համար:
Պորտուգալական ակումբը սերբ կիսապաշտպանի դիմաց պահանջում է 40 մլն. եվրո: Մադրիդցիներն էլ իրենց հերթին պատրաստ են գործարքի մեջ ներգրավվել Ֆաբիո Կոենտրաուին ու Էյզեկյել Գարային:
Դժգոհ լինելով ակումբում իր կարգավիճակից’ 25-ամյա Կոենտրաուն վերջերս խոստովանել էր, որ ամռանը պատրաստ է հեռանալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտից:
Ինչ վերաբերում է Գարային, ապա «Բենֆիկան» պատրաստվում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը, սակայն սրան կարող է խոչընդոտել «Ռեալի» հետ ունեցած համաձայնագրի կետը, որի համաձայն’ մադրիդցիները ստանում են պաշտպանի’ այլ ակումբ վաճառքի գումարի 50%-ը:
Հիշեցնենք’ Մատիչին ցանկանում են գնել նաև «ՊՍԺ»-ն, «Չելսին» ու «Մոնակոն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում