«Բորուսսիա Դորտմունդ». տրանսֆերների համար մնացել է 40 մլն. եվրո

«Բորուսսիա Դորտմունդ». տրանսֆերների համար մնացել է 40 մլն. եվրո

Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների ու դրա համար հատկացված բյուջեի մասին:

-Մենք դեռևս շատ ամբիցիոզ ենք: Դա նշանակում է, որ նոր խաղացողների համար մեզ մնացել է 50 մլն. եվրո’ հաշվի չառած Սոկրատիսի գնումը:

Հարկավոր է գնել հարձակվողական ոճի երկու կամ երեք ֆուտբոլիստների, որոնցից մեկին ձեռք կբերենք ապագայի համար: Չեմ ցանկանում տալ որևէ անուն: Շրջանառվող լուրերը մարդիկ չպետք է լուրջ ընդունեն,- ասել Վացկեն:

Ըստ շշուկների’ Սոկրատիսի տրանսֆերի համար դորտմունդյան ակումբը «Վերդերին» կվճարի 9,5 մլն. եվրո, ուստի մնացած տրանսֆերների համար մնում է 40 մլն. եվրո: Դորտմունդ տեղափոխվելու թեկնածուներից է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում