Աշխարհի առաջնություն-2013. Իսպանիան ու Ուզբեկստանը շարունակում են պայքարը

Աշխարհի առաջնություն-2013. Իսպանիան ու Ուզբեկստանը շարունակում են պայքարը

Թուրքիայում շարունակվում է մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների Աշխարհի առաջնությունը: 1/8 եզրափակիչ փուլում այսօր կայացել են երկու հանդիպումներ:

Հունաստանը հանդիպել է Ուզբեկստանի ընտրանուն: Առաջին կեսում թիմերը մեկական գնդակ են փոխանակել, երբ 26-րդ ու 33-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի են ընկել Մախստալիեվն ու Ստաֆիլիդիսը: Սակայն երկրորդ կեսում ուզբեկները երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը, ընդ որում’ երկու դեպքում էլ 11-մետրանոցից: Հաջողության են հասել Սերգեեվն ու Ռախմանովը:

Իսպանիայի հավաքականի մրցակիցը Մեքսիկայի ընտրանին էր: Արդեն երկրորդ րոպեին մեքսիկացիները բացել են հաշիվը, երբ աչքի է ընկել Գոնսալեսը: Սակայն վերջնամասում Իսպանիան կարողացել է ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել: Գոլերը հեղինակել են Դերիկն ու Խեսե Ռոդրիգեսը:

Հունաստան 1-3 Ուզբեկստան

Ստաֆիլիդիս (33, 11մ.) – Մախստալիեվ (26), Սերգեեվ (62, 11մ.), Ռախմանով (83, 11մ.)

Իսպանիա 2-1 Մեքսիկա

Դերիկ (74), Խեսե (90) – Գոնսալես (2)

Հետևեք մեզ նաև Telegram-ում