«ՊՍԺ»-ն գայթակղիչ առաջարկով միանում է Կավանիի համար պայքարին
02/07/2013 21:34

Նմանատիպ
«ՊՍԺ»-ի ղեկավարությունը պատրաստվում է «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» ու Մադրիդի «Ռեալի» հետ մրցակցել «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի համար պայքարում: Ինչպես հաղորդում է բրիտանական մամուլը, փարիզյան ակումբը նեապոլցիներին առաջարկել է 43 մլն. ֆունտ (50 մլն. եվրո): Սակայն, այս առաջարկը նույնպես չի բավարարում իտալական ակումբին, քանի որ նրանք ուրուգվայցի ռմբարկուի դիմաց պահանջում են 63 մլն. եվրո:
Հիշեցնենք’ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» Կավանիին իր ապագայի շուրջ մտածելու համար ժամանակ է տվել մինչև հուլիսի 20-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում