Ալվեշը համոզում է Տիագո Սիլվային տեղափոխվել «Բարսելոնա»
03/07/2013 10:35

Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը, ով Նեյմարի` կատալոնական ակումբ տեղափոխության մեջ իր ներդրումն ունեցավ, այժմ փորձում է համոզել «ՊՍԺ»-ի խաղացող Տիագո Սիլվային դառնալ իր ակումբային թիմակիցը:
-Եթե Տիագոն համաձայնի տեղափոխվել, ապա կմիանա աշխարհի լավագույն ակումբին: Ես նրան մանրամասն պատմել եմ մեր ակումբի մասին: «Բարսելոնային» անհրաժեշտ է ուժեղացնել կազմը` նոր տիտղոսներ նվաճելու համար,-Ալվեշի խոսքերը մեջբերված են Goal.com-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում