«Ջերարդը կշարունակի մնալ «Լիվերպուլի» անբաժանելի մասը»
03/07/2013 11:15

Նմանատիպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ չնայած տարիքին ակումբի խորհրդանիշ դարձած Սթիվեն Ջերարդը դեռ երկար տարիներ կմնա թիմի կարևորագույն խաղացողներից մեկը:
-Սթիվեն այժմ 33 տարեկան է, սակայն առաջվա պես իմ ծրագրերի անբաժանելի մասն է կազմում: Նախորդ մրցաշրջանի ավարտին նա վնասվածք ուներ, սակայն արձակուրդների ժամանակ տքնաջան աշխատել է, և ես համոզված եմ` նա լիովին պատրաստ է առաջիկա խաղաշրջանին,-ասել է Ռոջերսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում