Կարանկա. Մոուրինյոյի հետ աշխատելը արտոնություն էր

Կարանկա. Մոուրինյոյի հետ աշխատելը արտոնություն էր

Այտոր Կարանկան, ով «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնականն էր, իր գոհունակությունն է հայտնել այն հանգամանքից, որ հնարավորություն է ունեցել աշխատելու պորտուգալացի մասնագետի հետ: Այդ փորձը Կարանկան իր համար մեծ առավելություն է համարում:

-Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությունը արտոնություն էր ինձ համար: Սա մի բան է, որը նպաստում է մասնագիտական ու մարդկային որակների զարգացմանը: Երեք տարի Մոուրինյոյի հետ լինել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալն» է’ առավելագույնն է մարզչի համար, ով նոր է աշխատում այսպիսի պաշտոնում: Բացի այդ, Մոուրինյոյի հետ ինձ կապում է ընկերությունը, սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Եվ խոսքը ոչ միայն իր, այլև ողջ մարզչական շտաբի մասին է,- ասել է Կարանկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում