Ժուլիո Սեզար. Որոշեցի ցույց տալ հարգանքս Կասիլյասի նկատմամբ

Ժուլիո Սեզար. Որոշեցի ցույց տալ հարգանքս Կասիլյասի նկատմամբ

Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը գովասանքի խոսքեր է հղել Իսպանիայի ընտրանու իր գործընկեր Իկեր Կասիլյասի հասցեին, հաղորդում է իսպանական մամուլը:

Բրազիլացիների դարպասապահը իր խաղային դիրքում լավագույնը ճանաչվեց Կոնֆեդերացիաների գավաթում: Այդ մրցանակը ստանալու պահին Սեզարը կրում էր Կասիլյասի մարզաշապիկը, որը նա Իկերից ստացել էր բրազիլացիների ու իսպանացիների եզրափակիչ հանդիպումից հետո:

-Հանդիպումից հետո ես ու Իկերը փոխանակվեցինք մարզաշապիկներով: Ինձ համար դա մեծ պատիվ էր, քանի որ ես միշտ հարգել եմ Կասիլյասին ու հիացել նրանով: Վերջին մրցաշրջանում նա ստիպված էր դժվարությունների միջով անցնել: Նման բան տեղի է ունեցել նաև ինձ հետ: Դրա համար էլ ցանկացա մրցանակը ստանալ նրա մարզաշապիկով,- ասել է Սեզարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում