Պիկեն այդքան էլ կողմ չէ Տիագո Սիլվային գնելուն

Պիկեն այդքան էլ կողմ չէ Տիագո Սիլվային գնելուն

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն գովաբանել է «ՊՍԺ»-ի իր գործընկեր Տիագո Սիլվային, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Կատալոնական ակումբի ղեկավարությունն այս պահին ջանքեր է գործադրում, որպեսզի պայմանագիր ստորագրի Բրազիլիայի հավաքականի ավագի հետ:

-Մենք ուրախ կլինենք Սիլվային տեսնել «Բարսելոնայում», քանի որ ուժեղ խաղացողները միշտ էլ տեղ ունեն մեր ակումբում: Այդպիսի հատկանիշներով ֆուտբոլիստը մեր թիմում հիանալի խաղ կցուցադրի: Սակայն, միաժամանակ, ես միշտ ասել եմ հետևյալը. անհրաժեշտ է հույսեր կապել ու վստահել սեփական կադրերին,- ասել է Պիկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում