Լա Պասում ծնվող ամեն 5-րդ տղայի անունը Նեյմար է
03/07/2013 14:11

Նմանատիպ
Ըստ Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի ԶԱԳՍ-ի տվյալների’ այս քաղաքում ծնվող տղաների ամենատարածված անունը «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի անունն է:
-17 տարեկանից բարձր տղամարդկանց մեծ մասը ընտրում է «Նեյմար» անունը: Այս պահին այդպիսի միտում կա,- ասել է ԶԱԳՍ-ի աշխատող Ռեմիջիո Կոնդորին:
Ավելացնենք, որ Լա Պասի բնակչության թիվը հասնում է 1,6 միլիոնի:
Հիշեցնենք’ Նեյմարը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Սանտոսից», 57 մլն. եվրոյի դիմաց: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող ու այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում