Պալկին. Մխիթարյանի համար առաջարկ է արել միայն «Բորուսսիան»

Պալկին. Մխիթարյանի համար առաջարկ է արել միայն «Բորուսսիան»

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը Football.ua-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից:

Պալկինն առաջին հերթին նշել է, որ հայ ֆուտբոլիստից, ով չի միացել «հանքափորների» հավաքին, ոչ մի լուր չունի, քանի որ պաշտոնական առաջարկներ չեն ստացվել ո՛չ «Լիվերպուլից», ո՛չ «Տոտենհեմից». «Մխիթարյանի հարցով առայժմ ոչ մի փոփոխություն չկա: Ես արդեն ասել եմ, որ Դորտմունդի «Բորուսսիայից» 30 մլն. դոլլարի առաջարկ ենք ստացել: Մեր դիրքորոշումն է’ 30 մլն. եվրո: Դա միակ առաջարկն է, որը ստացել ենք Հենրիխի համար»:

Մխիթարյանի պայմանագրում փոխհատուցման որևէ գումար նշված չէ: Այնտեղ կան պայմանագրի միակողմանի խզման համար տույժեր: Եթե Մխիթարյանը ցանկանում է դադարեցնել համաձայնագիրը, ապա պետք է մեզ վճարի 30 մլն. դոլլար ու հեռանա ակումբից: Եթե մենք քաղաքակիրթ ձևով վաճառենք խաղացողին, ապա պետք չի լինի խզել պայմանագիրը, այլ համակերպվել մեր սահմանած արժեքի հետ’ 30 մլն. եվրո:

Իհարկե, Մխիթարյանը պատժվելու է: Նա չի մասնակցում հավաքներին, ու պայմանագրում նշված են խախտումների համար սահմանված տույժերը: Այնպես որ, դա մեզ համար խնդիր չէ,- ասել է Պալկինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում