Մեսսին հրաժարվել է մասնակցել Նեյմարի թիմի հետ ցուցադրական հանդիպմանը

Մեսսին հրաժարվել է մասնակցել Նեյմարի թիմի հետ ցուցադրական հանդիպմանը

Ցուցադրական հանդիպումը, որը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ընկերների ու Նեյմարի գլխավորությամբ Աշխարհի հավաքականի մնացած աստղերի միջև պետք է կայանար այսօր, Լոս-Անջելեսում, չեղյալ է հայտարարվել:

Արգենտինացի ֆուտբոլիստը հրաժարվել է կատարել իր պարտականությունները, որը կազմում էր համաշխարհային ֆուտբոլի աստղի բարեգործական հանդիպումների ծրագրի մասը: Այս մասին տեղեկացվել է միջոցառման մեկնարկից 26 ժամ առաջ:

Նշենք, որ այդ խաղի տոմսերի արժեքը հասել է մինչև 300 դոլլարի:

-Մի քանի ժամերի փորձից հետո’ համոզել Մեսսիին իր թիմին բերել Լոս-Անջելես ու կատարել պայմանագրային պարտավորությունները, այդպես էլ հաջողություն չբերեցին: Սա ամերիկյան ժողովրդին ու հովանավորներին, որոնք կազմակերպել էին այս միջոցառումը, խաբելու բացահայտ փորձ է,- ասել է Թոդդ Գրեմը, ով հանդիպման կազմապերպիչ El Padrino Spirits ընկերության տնօրենն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում