Պույոլ. «Բարսելոնայի» հանդեպ քննադատությունն անարդար է

Պույոլ. «Բարսելոնայի» հանդեպ քննադատությունն անարդար է

«Բարսելոնայի» 35-ամյա ավագ Կառլես Պույոլը վստահ է, որ իր թիմն արժանի չէ այն քննադատությանը, որին արժանանում է վերջին ժամանակներս:

-«Բարսելոնայի» հանդեպ քննադատությունն անարդար է: Մենք հաղթել ենք Լա Լիգան: Վիճակագրությունը նույնպես անհավանական է: Ես շատ մրցաշրջաններ եմ ունեցել, երբ մենք ընդհանրապես ոչինչ չենք հաղթել:

Լեոն մեզ համար շատ կարևոր է: Նրա բացակայության ժամանակ մենք ունենում ենք այն բացը, ինչ «Ռեալը»’ Կրիշտիանու Ռոնալդուի դեպքում: «Բարսայում» կան մի շարք հիանալի ֆուտբոլիստներ, սակայն Մեսսին վստահություն է հաղորդում: Երբ գիտես, որ նա խաղադաշտում է’ ամեն ինչ այլ կերպ ես անում,- ասել է Պույոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում