Ռոնալդու. Կարոտում եմ անգլիական ֆուտբոլը, բայց ես շատ երջանիկ եմ Իսպանիայում

Ռոնալդու. Կարոտում եմ անգլիական ֆուտբոլը, բայց ես շատ երջանիկ եմ Իսպանիայում

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ կարոտում է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած տարիները` միևնույն ժամանակ շեշտելով, որ երջանիկ է Իսպանիայում: Հաղորդում է Sky Sports-ը:

-Կարոտում եմ անգլիական ֆուտբոլը: Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել եմ կարիերայիս լավագույն տարիները: Բոլորին հայտնի է, որ այդ ակումբը միշտ կմնա իմ սրտում: Սակայն հիմա իմ կյանքն Իսպանիայում է:

Ես շատ եմ սիրում խաղալ այս երկրում: Ապագայում ամեն ինչ հնարավոր է, սակայն այժմ ես շատ-շատ երջանիկ եմ իսպանական լիգայում,- ասել է Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում