Նեյմարի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է

Նեյմարի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է

«Բարսելոնայի» բրազիլացի նորեկ Նեյմարի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է` պայմանավորված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ցուցադրած փայլուն խաղով: Հաղորդում է Marca-ն:

Եթե կատալոնական ակումբը նրան գնեց 57 մլն եվրոյով, ապա կհամաձայնի վաճառել ոչ պակաս 75 մլն եվրոյից: Վերոնշյալ աղբյուրը կապ է հաստատել  ՖԻՖԱ-ի գործակալների հետ, ովքեր հաստատել են այս նորությունը և նշել, որ «Բարսելոնան» բարեհաջող գործարք իրականացրեց:

ՖԻՖԱ-ի գործակալներից Խոսե Մարիա Մինգուելան էլ ասել է.

-Այն մարդիկ, ովքեր ֆուտոլում գիտակ են, ձգտում են նոր խաղացողների ձեռք բերել նախքան տրանսֆերային պատուհանի բացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում