Ջոկովիչի 13-րդ անընդմեջ կիսաեզրափակիչը` «Մեծ սաղավարտում»

Ջոկովիչի 13-րդ անընդմեջ կիսաեզրափակիչը` «Մեծ սաղավարտում»

Աշխարհի առաջին ռակետն, «Ուիմբլդոնի» մրցաշարի քառորդ եզրափակչում 7:6, 6:4, 6:3 հաշվով առավելության հասնելով Թոմաշ Բերդիխի նկատմամբ, «Մեծ սաղավարտի» վերջին 13 մրցաշարերում անընդմեջ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Վերջին անգամ Նովակ Ջոկովիչը չէր հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը 2010 թվականին` «Ռոլան Գարրոսում»` պարտվելով Յուրգեն Մելցերին:

Նշենք, որ այս ցուցանիշով Ջոկովիչը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը. առաջինը Ռոջեր Ֆեդերերն է` 23 անընդմեջ կիսաեզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում