Կոնֆեդերացիաների գավաթ. Հրապարակվել է խորհրդանշական հավաքականը
04/07/2013 00:04

Նմանատիպ
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը վերջապես հրապարակել է Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության խորհրդանշական հավաքականը:
«Երազանքների թիմի» գլխավոր մարզիչը մրցաշարում հաղթանակ տոնած Բրազիլիայի ընտրանու ղեկավար Լուիս Ֆելիպե Սկոլարին է: Դարպասապահը բրազիլացի Ժուլիո Սեզարն է:
Պաշտպանությունում տեղ են զբաղեցրել` Դանի Ալվեշ (Բրազիլիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Տիագո Սիլվա (Բրազիլիա), Դավիդ Լուիս (Բրազիլիա):
Կիսապաշտպաններ` Անդրես Ինյեստա (Իսպանիա), Անդրեա Պիրլո (Իտալիա), Պաուլինյո (Բրազիլիա):
Հարձակվողներ` Նեյմար (Բրազիլիա), Ֆերնանդո Տորրես (Իսպանիա) և Ֆրեդ (Բրազիլիա):
Հետևեք մեզ նաև Telegram-ում