Չեխը 7-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Չեխիայի լավագույն ֆուտբոլիստ

Չեխը 7-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Չեխիայի լավագույն ֆուտբոլիստ

«Չելսիի» և Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը ճանաչվել է իր երկրի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Չեխը երկու անգամ ավելի շատ ձայն է հավաքել երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Դավիդ Լաֆատայից: Նշենք, որ այս մրցանակը դարպասապահը ստանում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ:

-Իմ աշխատանքի գնահատման ցանկացած ձև թանկ է ինձ համար: Բողոքելու ոչինչ չունեմ: Հաղթել եմ Եվրոպա լիգայում, լավ մրցաշրջան եմ անցկացրել: Ամեն տարի թիմում կարողանում եմ պատշաճ մակարդակով խաղալ, և դա ինձ ուրախացնում է,-այս առիթով ասել է Չեխը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում