Պավել Նեդվեդը` հատուկ մրցանակակիր

Պավել Նեդվեդը` հատուկ մրցանակակիր

«Սպարտայի», «Լացիոյի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Պավել Նեդվեդն իր հայրենիքում հատուկ մրցանակի է արժանացել:

Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան Նեդվեդին տվել է երկրի վերջին 20 տարիների լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Այս առիթով Նեդվեդն ասել է.

-Ինձ համար շատ թանկ է այս մրցանակը, այն իմ տիտղոսների մեջ պատվավոր տեղ կզբաղեցնի: Չեի սպասում, դրա համար էլ շատ երջանիկ եմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում