Մարեյ. Սըր Ալեքս Ֆերգյուսոնը զարմանալի մարդ է

Մարեյ. Սըր Ալեքս Ֆերգյուսոնը զարմանալի մարդ է

Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը, «Ուինմբլդոնի» քառորդ եզրափակչում դժվարին պայքարում 4:6, 3:6, 6:1, 6:4, 7:5 հաշվով Ֆերնանդո Վերդասկոյին հաղթելուց հետո, պատմել է խաղից ստացած տպավորություններից:

-Աննկարագրելի պայքար էր. ինձ հաջողվեց հաղթանակ կորզել միայն վերջում: Տոնում եմ հաղթանակս` մահճակալիս հոգնած պառկած վիճակով: Շատ հաղորդագրություններ եմ ստացել, որոնց համար շնորհակալ եմ:

Խաղից հետո ես 15 րոպեանոց հանդիպում ունեցա սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ…Զարմանալի մարդ է…Նա այնքան հիանալի պատմություններ գիտի,-մեջբերված է բրիտանացի թենիսիստի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում