«Բարսելոնան» արդեն «հեռացրել է» Ալկանտարային

«Բարսելոնան» արդեն «հեռացրել է» Ալկանտարային

«Բարսելոնան» հանել է Տիագո Ալկանտարային ակումբի նոր մարզահագուստը գովազդող լուսանկարից: Ի սկզբանե ներկայացված լուսանկարում Խերարդ Պիկեի, Լեո Մեսսիի, Չավիի և Կարլես Պույոլի հետ պատկերված է եղել նաև Ալկանտարան:

Ալկանտարային, ով նկարում Պիկեի կողքին էր, պարզապես կտրել են, իսկ լուսանկարը հրապարակվել է «Բարսելոնայի» պաշտոնական Instagram-ում:

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Տիագոն մոտ օրերս պաշտոնապես կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում