Վաղը Կարվախալը պաշտոնապես կներկայացվի որպես «Ռեալի» ֆուտբոլիստ

Վաղը Կարվախալը պաշտոնապես կներկայացվի որպես «Ռեալի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Դանիել Կարվախալի` որպես «Արքայական» ակումբի ֆուտբոլիստ ներկայացման արարողությունը կկայանա վաղը:

Երևանի ժամանակով 15:00-ին ֆուտբոլիստը կստորագրի 6-ամյա պայմանագիրը, որից հետո «Ռեալի» մարզաշապիկով կներկայանա ակումբի երկրպագուներին` «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Դրան կհաջորդի Կարվախալի առաջին մամուլի ասուլիսը «Ռեալում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում