Ալոնսոն արդեն մարզվում է անհատական ծրագրով
04/07/2013 19:51
Կարդացեք նաև
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն երեկվանից սկսել է մարզվել: Տեղեկանում ենք As-ից:
Հիշեցնենք, որ Ալոնսոն հունիսի 6-ին Մյունխենում ենթարկվեց վիրահատության, ինչի պատճառով էլ չկարողացավ մասնակցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: Ֆուտբոլիսը որոշ ժամանակ կմարզվի անհատական ծրագրով, այնուհետև կմիանա ընդհանուր խմբին: Նշենք, որ «Ռեալի» մարզումները սկսելու են հուլիսի 15-ից:
Վերոնշյալ աղբյուրը փորձել է նաև ճշտել, թե արդյո՞ք Ալոնսոն կմնա «Ռեալում»: Իսպանացու գործակալ Ինյակի Իբանյեսը տվել է հետևել պատասխանը.
-Մենք դեռ մեկ տարվա պայմանագիր էլ ունենք, իսկ այժմ նոր պայմանագիր կնքելու բանակցություններ են ընթանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում